News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մալդիվներում ընտրողները կիրակի օրը գնացել են ընտրատեղամասեր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որոնք կարող են որոշել՝ արդյոք Հնդկական օվկիանոսում գտնվող կղզի երկիրը կշարունակի դեպի Չինաստան իր կողմնորոշումը, թե կնախընտրի Հնդկաստանի հետ ավելի սերտ համագործությունը, հայտնում է Reuters-ը։

Մալդիվների նախագահ Մոհամեդ Մուիզզուն, որը ընտրվել է անցյալ տարի, խոստացել է վերջ դնել «Հնդկաստանը վեր է ամեն ինչից» քաղաքականությանը, որը լարել է ներքաղաքական իրավիճակը: Նրա կառավարությունը տասնյակ հնդիկ զինվորականների խնդրել է լքել երկիրը, ինչը քննադատների նախազգուշացմամբ,  կարող է հանգեցնել Մալդիվների և Չինաստանի միջև մերձեցման:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ազդի Մուիզզուի նախագահության վրա։

Ակնկալվում է, որ ավելի քան 284 հազար մարդ կընտրի խորհրդարանի 93 պատգամավորի՝ առաջիկա հինգ տարվա համար։ Մայրաքաղաք Մալեում, որտեղ մոտ 600 ընտրատեղամաս կա, վաղաժամկետ քվեարկությունն աշխույժ է անցել։

Բացի Մուիզզուի կուսակցությունից, ընտրություններին մասնակցել է 368 թեկնածու՝ ընդդիմադիր Մալդիվների դեմոկրատական ​​կուսակցությունից, ավելի մանր կուսակցություններից և անկախ թեկնածուներից։

Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, իսկ հաջորդ խորհրդարանի կազմը, ինչպես սպասվում է, հայտնի կդառնա կիրակի ուշ երեկոյան։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ