News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է խորհրդարանի մոտ հանրահավաք անցկացնելու մասին՝ ի պաշտպանություն «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» իր օրինագծի, որը սուր քննադատության է ենթարկվում Արևմուտքում և որը հարուցել է քաղաքացիական հասարակության վրդովմունքը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իր համակիրներին ապրիլի 29-ին՝ «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման նախորդ օրը գալ խորհրդարանի մոտ և հանդես գալ «ընդդեմ հեղափոխության»։

«Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը, մերժել ուղղափառ եկեղեցու վրա հարձակումները, ԼԳԲՏ-ի, թմրանյութերի քարոզչությունը, պետական ​​կառույցների վարկաբեկումը, արմատականությունը և բևեռացման ֆինանսավորումը... Մենք չենք կարող թույլ տալ քաղաքականապես և բարոյապես սնանկացած քաղաքական փոքրամասնությանը շահարկել և խոսել ժողովրդի անունից։ Մենք բոլորին ցույց կտանք, թե որտեղ է կանգնած վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը, որոնք գնահատում են ճշմարտությունն ու իսկական եվրոպական արժեքները, գնահատում են մեր ավանդական ազգային արժեքները»,- ասված է ակցիայի հրավերում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի արդարադատության նախարարը չի բացառել, որ Բիձինա Իվանիշվիլին կարող է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում
Սա առաջին անգամ է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչներն Իվանիշվիլիի հնարավոր նոր դերի մասին ենթադրություն են անում...
Վրաստանում հետաքննում են Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը. պատվիրատուների ինքնությունը բացահայտվել է
Պետական ​​անվտանգության ծառայությունը նշել է, որ հասարակության լայն հետաքրքրությունից ելնելով ...
Կոբախիձեն ապարդյուն է անվանել «օտարերկրյա գործակալների» օրենքը բողոքարկելու` նախագահի փորձը
Կոբախիձեն, մեկնաբանելով Զուրաբիշվիլիի հայցը Սահմանադրական դատարանում, ասել է, որ «անհնար է պարզապես ասել, որ թափանցիկությունը վատ է»...
«Ընտրիր Եվրոպան». Վրաստանի նախագահը մասնակցել է նոր քաղաքական շարժման շնորհանդեսին
Շարժմանը միանում է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. «Եկեք ընտրենք Եվրոպան, կարծում եմ՝ մենք վաղուց արդեն ընտրել ենք Եվրոպան...
Վրաստանի նախագահն իշխանություններին մեղադրել է անխոհեմ եւ թշնամական քաղաքականության մեջ
Զուրաբիշվիլին մեղադրել է իշխանություններին...
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ