News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անհայտ հաքերը երեքշաբթի կոտրել է չեխական CTK լրատվական գործակալության կայքը՝ Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինիի դեմ մահափորձի մասին երկու կեղծ տեղեկություն հրապարակելով։

CTK Ceske Noviny գործակալության կայքում զետեղված մի հաղորդագրությունում կեղծ պնդում կար, թե Չեխիայի Security Information Service (BIS) հետախուզական ծառայությունը խափանել է Պելեգրինիին սպանելու դավադրությունը: Երկրորդում խոսվում էր առաջին կեղծ հաղորդագրությանը Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու արձագանքի մասին։

CTK-ն հայտարարել է, որ  երկու կեղծ հոդվածների հեղինակն իրենք չեն: Բայց նաև հաքերների մասին վարկած առաջ չի քաշել։

Ըստ չեխական Denik N լրատվական կայքի՝ կառավարական մարմինները հետաքննություն են անցկացնում: Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը:

Security Information Service-ը նաև հաստատել է, որ երկու հոդվածներն էլ կեղծ են, և որ գործակալությունը հետաքննում է այդ հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ