News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա անպատժելիության և անհատույց մնալու փաստը շարունակում է իր բացասական անդրադարձն ունենալ համայն մարդկության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից, Արցախի էթնիկ զտումը, բռնազավթումը, ինչպես նաև ազգային, պետական և անհատական ունեցվածքի թալանն ու պատմամշակութային դարավոր արժեքների կործանումը։ Զանգվածային լրատվամիջոցների և հաղորդակցության միջոցների ներկա ժամանակաշրջանում, դժբախտաբար, շարունակում ենք ականատես դառնալ այդպիսի ցեղասպանական ոճիրների։ Արցախում տեղի ունեցածից շուրջ մեկ տարի անց՝ այսօր, ականտեղն ենք մեկ այլ անիրավության, մեկ այլ տառապանքի ու ողբերգության։

Հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ գործած ոճիրների նկատմամբ պատշաճ և գործնական հակազդեցության բացակայության հետևանքն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Իսրայելն այսօր հանդգնում է պաղեստինցի ժողովրդի դեմ իր ցեղասպանական ոճիրը գործել։

Արդարության և իրավունքի հաղթանակն անխուսափելի է։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ վերանորոգում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը և երախտագիտությամբ հիշում արաբ և իրանցի եղբայրական ժողովուրդների մարդկային ու կրոնական ազնվագույն սկզբունքներից բխած պատվաբեր կեցվածքը՝ Թուրքիայի կողմից գործած ցեղասպանությունը վերապրած հայերի նկատմամբ։ Մեր պայքարը պետք է շարունակվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ