News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։

«1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում կառավարության հրամանով ձերբակալվել և սպանվել են մոտ 600 հայ։ Այս դեպքը նախանշեց Հայոց ցեղասպանության սկիզբը, որի ընթացքում զոհվեց այն ժամանակվա հայ բնակչության 3/4-ը։ Միջազգային հանրությունը չարձագանքեց։

Մի քանի ամիս առաջ Ադրբեջանը 100 հազար հայ բնակչությանը բռնի ուժով արտաքսեց Լեռնային Ղարաբաղից։ Հայ ժողովուրդը փաստացի վերապրել է և՛ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, և՛ 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը։ Եվ մեր արձագանքը կրկին համարժեք չէր:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը, տիկի՛ն նախագահ, ես ձեզանից ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում։  Ընդհակառակը, խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել, քանի որ հայ ժողովուրդն այսօր էլ է կանգնած վտանգի առջև»,-  ասել է Լուազոն։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Ամենաշատ