News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի հրամանատարությունը մեծացրել է օդային և հրետանային հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ» շիա կուսակցության զինված կազմավորումների դիրքերին։

Ըստ Al Hadath հեռուստաալիքի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն ու անօդաչուները առավոտից 14 ավիահարված են հասցրել Լիբանանի տարածքում։ Խոցվել է 25 ցամաքային թիրախ։

Իսրայելական հրետանին առնվազն 50 արկ է արձակել Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, հռթիռակոծության է ենթարկվել 12 բնակավայր։

«Հըզբոլլահն» ավելի վաղ խոստովանել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով կորցրել է երեք մարտիկ, վեց խաղաղ բնակիչ վիրավորվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ