News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չորեքշաբթի հաստատել է, որ Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին գաղտնի մատակարարել է Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմի աղբյուրը հայտնել է, որ մինչև 300 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռները ներառված են Ուկրաինային տրամադրվող 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթում, որը նախագահ Ջո Բայդենը հաստատել է մարտի 12-ին, և անցյալ շաբաթ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է դրանք:

Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է ապրիլի 17-ին՝ կրակելով Ղրիմի ռուսական օդանավակայանի ուղղությամբ:

Սալիվանը լրագրողների համար ճեպազրույցում հաստատել է, որ «զգալի քանակությամբ» հրթիռներ են ուղարկվել Ուկրաինա և ասել է, որ ավելի շատ կուղարկվեն: Նա պարզաբանել է, որ հրթիռներից մի քանիսը ներառվել են Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինությունների փաթեթում, որը չորեքշաբթի օրը հաստատվել է նախագահ Ջո Բայդենի կողմից։

Նա ասել է, որ Ուկրաինան պարտավորվել է օգտագործել այդ զենքերը միայն Ուկրաինայի տարածքում։

Մինչև 300 կմ հեռահարությամբ ATACMS ուղարկելու հարցը ամիսներ շարունակ քննարկման թեմա էր Բայդենի վարչակազմում։ Միջին հեռահարության ATACMS-ները մատակարարվել են անցյալ տարվա սեպտեմբերին:

Պենտագոնն ի սկզբանե դեմ էր հեռահար հրթիռների մատակարարմանը, մտավախություն ունենալով, որ ԱՄՆ զինանոցից հրթիռների փոխանցումը կվնասի ԱՄՆ զինված ուժերի մարտունակությանը։ Նաև մտավախություն կար, որ Ուկրաինան դրանք կօգտագործի Ռուսաստանի ներսում թիրախների վրա հարձակվելու համար:

Դեկտեմբեր և հունվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ Հյուսիսային Կորեայի կողմից մատակարարված հեռահար բալիստիկ հրթիռների օգտագործումը, չնայած ԱՄՆ-ի հրապարակային և մասնավոր նախազգուշացումներին դա չանելու մասին, ստիպել է ԱՄՆ-ին փոխել իր կարծիքը, ասել է ԱՄՆ վարչակազմի աղբյուրը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը որոշում կայացնելիս հաշվի է առել նաև այն փաստը, որ Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքներին։

«Մենք Ռուսաստանին զգուշացրել ենք այս բաների մասին»,- ասել է նա։ «Նրանք վերսկսեցին իրենց հարձակումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Ամենաշատ