News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ լրագրողները պետք է մոռանան տեղեկատվության ազատության մասին օրենքը, ԱԺ պատգամավորները՝ ԱԺ կանոնակարգը, քաղաքացիները՝ մի շարք օրենքներ, որովհետև Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան:

Այս մասին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Բագրատաշենում տեղի ունեցած միջադեպը:

«Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունը ամեն քայլափոխի արտահայտվում է քաղաքացիների վրա ոստիկաններին քսի տալով»,-հավելեց Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով, վերջապես հայերը սկսեցին հասկանալ, որ չկա առանձին Տավուշի կամ Արցախի խնդիր: Արցախը Հայաստանի դարպասն էր, հիմա Տավուշն է:

«Երևանցին , արարատցին, սյունեցին հասկանում են, որ այս քայլերով իշխանությունը վտանգը բերելու է իրենց դուռը, դրա համար բոլորը իրենց անհնազանդությունն են արտահայտում: Սուրեն Պապիկյանը, Էդվարդ Ասրյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Մհեր Գրիգորյանը անօրինական գործողություններ են իրականացնում: Դեռ համաձայնություն չստորագրած, սկսում են սահմանազատում իրականացնել»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ լարված իրավիճակ էր Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածում: Մարդիկ փակել էին ճանապարհը: Նրանց հետ էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը:

Հիշեցնենք նաև, որ  այդ հատվածում ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանության արդյունքում  ուշաթափվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ