News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Այսօր մեր «Միասին» շարժման մի քանի անդամների ձերբակալել են, որոնք ցանկացել են փողոց փակել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 25–ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրրատյանը։

«Ձերբակալեք Փաշինյանին, որ հանրապետություն մտնող երկաթգիծը փակում է։ Մենք Ոսկեպարում տալով անկլավը փակում ենք երկաթգիծը։ Անընդհատ վախեցնում է, ասում է՝ չտանք, պատերազմ կլինի։ Եթե տանք, ավելի ուժեղ պատերազմ է լինելու։ Ինքը մտնում է ձեր տուն, ասում է՝ ձեր հեռուստացույցը կամ ձեր երեխուն տվեք, տանեմ, թե չէ ձեզ կծեծեմ, դուք էլ ասում եք՝ վայ, վերցրու հեռուստացույցը կամ երեխային, տար։ տենց ո՞նց կլինի։

Ամեն տեղ սուտ է խոսում, թե ռուսները Արցախը հանձնեցին։ Իհարկե, ոչ ոք ռուսներին չի գովում, դա անելու բան չէր, որ արեցին, բայց դու ես ասել, որ Արցախն Ադրբեջան է։ Բա դա դավաճանություն չի՞»,–ասաց նա։

Բագրատյանը հայտարարեց, որ այդ անկլավ կոչվածները անօրինական են. «Մենք հող չունենք տալու, մենք Նոյեմբերյանում 310 քկմ հող ունենք ստանալու, 140–ը ստացել ենք, 170 քկմ պետք է ստանանք։ Հիմա Նիկոլի քաղաքականության շնորհիվ ջրամբարը հայտնվելու է Ադրբեջանի խորը թիկունքում։ Եթե տա նաեւ անկլավը, երեք գյուղ՝ Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, դադարելու են գոյություն ունենալուց»,– հայտարարեց Բագրատյանը։

Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ