News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ղազախստանի գլխավոր դատախազությանն առնըթեր բաժնետոմսերի վերադարձման հանձնաժողովը լրացուցիչ պետական ​​եկամուտների է վերածել օլիգարխներից առգրավված 40 միլիարդ տենգեն (ավելի քան 90 միլիոն դոլար):

Հանձնաժողովը հավանություն է տվել ապօրինի ձեռք բերված 40 միլիարդ տենգե կազմող բաժնետոմսերը կամավոր կերպով պետությանը վերադարձնելու մասին համաձայնագրերը։

«Վերադարձված դրամական միջոցները կուղղվեն սոցիալական նպատակներին, ներառյալ՝ հեղեղումների հետեւանքների վերացմանը...»,- պարզաբանել են կառավարության մամուլի ծառայությունից։

Բացի դրանից, ըստ ստորագրված համաձայնագրի՝ անձինք, որոնց վրա տարածվում է «Ապօրինի ձեռք բերված բաժնետոմսերը պետությանը վերադարձնելու մասին» օրենքի կիրառումը՝ Աստանա և Շիմքենդ քաղաքներում երկու ենթակառուցվածքային օբյեկտ կկառուցեն։

Ղազախական «Ղազախէքսպորտ» պետական ​​ձեռնարկությունը հերքել է Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ վաճառելու մասին տեղեկությունը: Ըստ RT-ի՝ ընկերությունը մեկնաբանել է Ուկրաինա տեղափոխելու նպատակով Ղազախստանում մասնավոր անձի կողմից շահագործումից հանված 117 խորհրդային կործանիչների գնման մասին տեղեկությունը՝ այն իրականությանը չհամապատասխանող որակելով։ «Ղազախէքսպորտը» նշել է, որ գործող պայմանագրերով՝ բոլոր օդանավերը տնօրինվելու են հաշվեկշիռ ունեցողների տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ