News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդեպ։ Այսօր, մայիսի 4-ին, այս մասին տեղեկություն է հայտնվել գերատեսչության հետախուզումների բազայում։ Զելենսկու անվան դիմաց նշված է, որ նա «փնտրվում է Քր. օր. հոդվածով», բայց թե որ՝ նշված չէ, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը չի տեղեկացրել, թե ինչն է պատրվակ հանդիսացել Վլադիմիր Զելենսկու դեմ քրեական գործ հարուցելու համար։ Մայիսի 2-ին Ղրիմի ազգամիջյան առաքելության նախագահ Զաուր Սմիրնովը կոչ է արել քրեական գործ հարուցել Զելենսկու դեմ Ղրիմի վրա գրոհների կազմակերպման եւ «Ուկրաինայում նացիզմի վերականգնման» համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ