News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ամբողջովին սատարում եմ Բագրատ Սրբազանին եւ հայ առաքելական եկեղեցուն` այս պատմական ծանր, ծանրագույն պահին իր վրա այդ պատասխանաատվությունը վերցնելը: Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Այսօր Տավուշի հարցը չէ, այսօր Ոսկեպարի ու Կիրանցի հարցը չէ, այսօր հայոց պետականության հարցն է:  Այս պահին, ինչպես պատմության մեջ շատ անգամ, երբ Հայ առաքելական եկեղեցին է վերցրել այդ պատասխանատվությունը, թող իշխանությունն ու իրենց մանկալավիկները չփորձեն վարկաբեկել: Հույս հայտնենք, որ այս առաջնորդությունը կլինի արդյունավետ եւ մենք դուրս կգանք այս սարասափելի վիճակից` սնանկ քաղաքական դաշտ, օտարի ծառայող իշխանություն: Նորից կրկնեմ` հպարտ եմ մեր եկեղեցով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, Աստված առաջ»,-ասաց նա:

Նա հույս հայտնեց, որ գործող ընդդիմությունը չի մոտենա շարժման կառավարմանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում գործակալական ցանցեր կան, Շահնազարյանը այն անհեթեթություն անվանեց, եւ ասաց, որ եթե կան, թող իշխանությունները նեյտրալիզացնեն դրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ