News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակային ստորաբաժանումը շաբաթ օրը նախազգուշացրել է «ծառայությունների որակի վատացման մասին», քանի որ Երկիրը ենթարկվում է վերջին քսան տարում ամենաուժեղ երկրամագնիսական փոթորկի ազդեցությանը՝ պայմանավորված արեգակնային ակտիվությամբ։

Starlink-ին է պատկանում մոտ 7 500 արբանյակների 60 տոկոսը, որոնք պտտվում են Երկրի շուրջ, եւ գլխավոր խաղացողն է արբանյակային ինտերնետի ոլորտում։

Մասկը նաեւ X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Starlink արբանյակները գտնվում են մեծ ճնշման տակ երկրամագնիսական փոթորկի պատճառով։

Starlink-ի երկրամերձ ցածր ուղեծրում գտնվող հազարավոր արբանյակներ օգտագործում են կապի միջարբանյակային լազերային գծերը տիեզերքում լույսի արագությամբ միմյանց տվյալները հաղորդելու համար, ինչը թույլ է տալիս ցանցին ինտերնետ ծածկույթով ապահովել ողջ աշխարհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ