News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Սա աննախադեպ է, երեւի պատմության մեջ կգրանցվի առաջին նման դեպքը, երբ փորձում են դատել մի մարդու, ներկայացնում են, որ սեփականության խոշոր՝ 5.2 մլն դրամի չափի հափշտակություն է, երբ չկա բողոքող կողմ, երբ չկա վնաս կրած կողմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի հորաքույրը՝ Անահիտ Պետրոսյանը:

«Խոսքը Արցախի Հանրապետությանը իբր հասցրած վնասի մասին է: Լավ մանեւրում են, երբ տեղին է, կարողանում են մեր գույքերը հաշվառել, երբ չէ՝ գործ չունեն արցախցիների եւ նրանց խնդիրների հետ:

Դեպքը հետեւյալն է. համայնքային սեփականություն հանդիսացող ավտոմեքենայի մասին է խոսքը, որը տնօրինում էր Ասկերանի քաղաքապետարանը: Գույքն օտարվել է ավագանու անդամների որոշմամբ, նրանք որոշել են գույքը հանձնել համայնքի ղեկավարի տնօրինությանը: Հաշվի առնելով այն բոլոր ներդրումները, որ ունեցել է համայնքի ղեկավար Հայկ Շամիրյանը համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է բավական բարդ ժամանակաշրջանում՝ 2020-ին, որին հետեւել է 44-օրյա պատերազմը: Նա ակտիվ ներգրավված է եղել թե քաղաքի ինքնապաշտպանությանը, թե թիկունքի հարցերի կազմակերպմանը: 44-օրյա պատերազմից հետո 100 բռնի տեղահանված արցախցի ընտանիքների տեղավորել է Ասկերանում:

Հայկ Շամիրյանն այդ մեքենայով եկել է Հայաստան՝ իր հետ բերելով 3 մարդու, որոնք մեքենա չեն ունեցել: Փաստորեն, ավելի լավ էր, որ այդ մեքենան մնար այնտեղ»,-ասաց նա:

Անահիտ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հիմա փախստականի կարգավիճակում են, ապրում են 11 հոգով բարեկամի տանը. «Հայկի հայրը 1991-ին զոհվել է Ակնայի (Աղդամի) ազատարգրման ժամանակ: Հույս ունենք, որ դատարանը բացի իրավական առումներից, հաշվի կառնի նաեւ  մարդկային գործոնը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Շամիրյանը ձերբակալվել է երեկ, Շամիրյանի բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացրել, իսկ այսօր նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է նեկայացվել դատարան:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս առնչությամբ գրել էր. «Նա ձերբակալվել է ինչ-որ մեղմ ասած անհասկանալի գործով, թե ինչ իրավունք ունեք ինչ-որ որոշում կայացնելու: Կարծում եմ սա ակնհայտորեն քաղաքական պատճառներով է: Ինչպես հայտնի է` ով Բագրատ Սրբազանի հետ շփվում է ռեպրեսիաներ է սկսվում: Երբ ես գնացի, ներս չէին թողնում, հետո ներս թողեցին: Բացատրեցի, որ ցեղասպանություն տեսած մարդիկ են, էդ ի՞նչ ֆինանսական  հարցեր են քննարկում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ