News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Անկարայում երկուշաբթի կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հարաբերությունների հետագա բարելավման նպատակով։ Ինչպես տեղեկացրել է Parapolitika թերթը, Միցոտակիսը ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի ուղեկցությամբ այցով մեկնում է Թուրքիա, որտեղ օրվա երկրորդ կեսին տեղի է ունենալու նրա հանդիպումն Էրդողանի հետ։ Հանդիպումներ կունենան նաեւ Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Գերապետրիտիսը եւ Հաքան Ֆիդանը, ինչպես նաեւ երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները։ Բանակցությունների արդյունքների հիման վրա Միցոտակիսը եւ Էրդողանը համատեղ հայտարարություն կանեն։ Երեկոյան կառավարության ղեկավարը կվերադառնա Հունաստան, նշել է թերթը։

Թուրքական կողմը ակնկալում է, որ երկկողմ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ առկա հարցերի լուծման ուղիները ծովային սահմանների, Կիպրոսի շուրջ իրավիճակի, առեւտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ եւ քաղաքական ու գործարար փոխգործակցությունը։ Թուրքիայի նախագահը մտադիր է կանգ առնել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի իրավիճակի վրա եւ քննարկել հակամարտությունների այլ գոտիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ