News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պետդումայի պատգամավոր Սուլթան Խամզաեւը առաջարկել է երաժիշտ Անդրեյ Մակարեւիչին ճանաչել ծայրահեղական եւ ահաբեկիչ, խորհրդարանականը դիմում է պատրաստել Քննչական կոմիտե ուղարկելու համար։

Պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) եւ Լեքսուսը ( Ալեքսեյ Ստոլյարով) զանգահարել են Մակարեւիչին Վլադիմիր Զելենսկու անունից, պրանկի ժամանակ արտիստը հայտնել է, որ ցանկանում է ելույթ ունենալ Կիեւում «Ուկրաինայի հաղթանակի առաջին իսկ օրը» եւ, գուցե, ապագայում կօգնի Ուկրաինայի ԶՈւ-ին։

«Կարծում եմ, որ նման արտահայտությունները վերջնականապես բացահայտում են Մակարեւիչի ողջ էությունը որպես դավաճանի, որը ֆինանսավորում եւ պատրաստվում է ֆինանսավորել մեր թշնամուն։ Նա ցանկանում է մեր երկրի փլուզումը, նշանակում է՝ նա պետք է ճանաչվի ծայրահեղական եւ ահաբեկիչ։ Իմ կողմից պատրաստել եմ դիմում ՌԴ ՔԿ նախագահ Ա.Բաստրիկինի անունով»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստիին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ