News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ողբերգություն է ազգային և պետականաքանդություն, երբ պետական բարձրագույն իշխանության շարքերում հայտնվում են անձեր, որոնք զուրկ են ազգային ինքնագիտակցությունից և պետական մտածողությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայոց Եկեղեցին ազգային գոյութենական ինստիտուտ է, որն իր շնորհաբաշխ էությամբ, ազգակերտ առաքելությամբ և նվիրապետական կարգով սուրբ է և անձեռնմխելի՝ որպես հիմնասյուն Ազգի, Հայրենիքի և Պետականության:

Իր ողջ պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին միմիայն փայփայել ու պաշտպանել է, իր ամենայն կարելին ի սպաս է դրել հանուն Հայոց պետության: Եվ հենց այս ամենի գիտակցությամբ է, որ նորօրյա պատմության մեջ վերանկախացած Հայաստանի Նախագահն առաջին ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի բարձրագույն շքանշանը շնորհում է Ամենայն Հայոց Հայրապետին, ով ներկայացնում է Հայոց Եկեղեցու լրումը՝ անցյալով, ներկայով ու գալիքով:

Որոշ է, որ պետք է բացառել նման անձերի մուտքը պետական համակարգ:

Եթե Սբ Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն, քննադատություն՝ արդար ու հիմնավոր՝ ուղղված իշխանությանը, այն երբեք չի գալիս խարխլելու կամ հարվածելու պետությանը կամ պետականությանը:

Հետևաբար, պետական գիտակից անձը, գործիչը երբեք չի մարտնչի իր իսկ ազգային արժեքի դեմ. մեր Հայրենի պետությունը կենսական կարիք ունի Վռամշապուհների: Միայն այդպես կարելի կլինի լուծել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք այսպես քաոս են ստեղծել մեր հարազատ երկրում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ