News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է հասնել Կիպրոսի խնդրի «արդար և վերջնական» լուծմանը՝ «ելնելով կղզու իրողություններից»։ Դրա մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ Թուրքիան Կիպրոսի հյուսիսային հատվածը բռնազավթել է 1974 թվականից։ Էրդողանը հենց այս «իրողությունները» նկատի ունի։

Զավթիչ երկրի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ նման հիմքի վրա որոշումը կամրապնդի տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը։ Նա վստահություն է հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցում Թուրքիայի և Հունաստանի միջև փոխըմբռնումն ավելի է ամրապնդվում։

«Մենք համակարծիք ենք, որ ահաբեկչական կազմակերպությունները տարածաշրջանի ապագայում տեղ չունեն։ Միևնույն ժամանակ Թուրքիան ակնկալում է՝ Հունաստանի հետ հարաբերություններում դրական մթնոլորտը կնպաստի, որ Հունաստանում թուրքական փոքրամասնության իրավունքները հարգվեն»,- շեշտել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ