News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր ընդունել եմ Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

436499688_1017919516364168_6147718391936229846_n.jpg (25 KB)

«Ողջունելով անվանի հայրենակցիս` խոսել եմ տնտեսության բոլոր ոլորտներում հայկական սփյուռքի կարևոր դերակատարության մասին՝ ի նպաստ ՀՀ-ի առաջընթացի։ Ներկայացրել եմ ԲՏԱ նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները:

Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հատկապես գիտության և գիտահետազոտական ուղղություններով, պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը:

427989905_1017919536364166_83371419324450774_n.jpg (28 KB)

Հանդիպմանը խոսել ենք պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շրջանակներում ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի, ՀՀ-ն ներդրումների համար գրավիչ միջավայր դարձնելու անհրաժեշտության, հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) հայտնի գործիչների մասնակցության մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ