News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին ղեկավարների կալանքը։

ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի և գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է։

Ըստ ադրբեջանական APA գործակալության՝  դրա մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Նշենք, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունը չի նշվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ