News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կառավարության նիստից հետո մի քանի կրակոցից վիրավորվել է, նրա կյանքին վտանգ է սպառնում, Սլովակիայի ղեկավարին տեղափոխել են Բանսկա Բիստրիցայի հիվանդանոց։

Հանդլովա քաղաքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, մայրաքաղաք Բրատիսլավայից մոտ երկու ժամ մեքենայով հեռավորության վրա է։ Կառավարությունը արտագնա խորհրդակցություն էր անցկացնում այդ քաղաքում։

Ըստ TASR գործակալության՝ Ֆիցոյի ուղղությամբ մի քանի կրակոց է արձակվել։ Սլովակիայի շտապ բժշկական ծառայությունը հայտնել է, որ դեպքի վայր շտապօգնության ուղղաթիռ է ուղարկել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի վարչապետը վիրավորվել է գլխի և կրծքավանդակի շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ