News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Կիրանցեցիները շուրջ մեկ ժամ է փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից:

Գյուղացիների հետ բանակցելու էր եկել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, որ խորհուրդ էր տալիս ճանապարհը փակելու փոխարեն հանդիպել Տավուշի մարզպետի հետ և ստանալ հուզող հարցերի պատասխանները:

Գյուղացիները հրաժարվեցին բացել ճանապարհը և մարզպետի հետ հանդիպել այլ վայրում՝ ասելով, որ Հայկ Ղալումյանը կարող է գալ և իրենց հետ հանդիպել հենց ճանապարհի փակ հատվածում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նույնպես Կիրանցում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները հավաքվել են Կիրանցի գյուղապետարանի մոտ, և քննարկում են հետագա անելիքները:

Նշենք, որ մամուլի տեղեկություններով, այսօր վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլց. 2024 թվականը կարող է խաղաղության տարի լինել Հայաստանի և Ադրբեջանի համար
Գերմանիայի կանցլերը, օգտվելով գագաթնաժողովի առիթից, հորդորել է կողմերին անել դա...
Մեհդի Սոբհանի. Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության
Նրա խոսքով՝ Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը...
«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության...
Բրիտանիայի խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա Սյունիքով անցնող միջանցքի վրա. քաղաքագետ
Այն ինֆորմացիան, որ ունենք, դրանից կարող ենք ենթադրություն անել, որ երկու...
Ալիևի ռեժիմի քարոզչությունը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը. Տիգրան Բալայան
Հենց բրիտանական կողմն է առաջարկել հանդիպման անցկացումը, և Հայաստանի…
Հայաստանի սխալ «շրջադարձը» «դեպի Արևմուտք». The National Interest
Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով...
Ամենաշատ