News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանը սկսել է էլեկտրոնային արգելապատնեշ կառուցել Բելառուսի հետ սահմանին գտնվող Սվիսլոչ և Իստոչանկա գետերի վրա։

Ըստ RMF FM ռադիոկայանի՝ անօրինական հատումները վերահսկելու համար սահմանին էլեկտրոնային սենսորներով սյուներ կտեղադրվեն։ Ենթադրվում է, որ էլեկտրոնային արգոլապատնեշի երկարությունը 47 կիլոմետր կլինի։

Մայիսի 10-ի երեկոյան Արեւմտյան Բելառուսից ավելի քան 140 օտարերկրացի փորձել են Պրժեւլոկա գետով ապօրինի մուտք գործել Լեհաստան։

«Օտարերկրացիներն իրենց շատ ագրեսիվ են պահել՝ սահմանապահների և լեհական բանակի ուղղությամբ ծառի ճյուղեր ու քարեր նետելով», - հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը՝ հավելելով, որ իրենք կանխել են ներթափանցման փորձը։

Լեհաստանում և Բալթյան երկրներում 2021 թվականի ամռանը և աշնանը միգրացիոն ճգնաժամ բռնկվեց. այդ երկրների իշխանությունները կարծում են, որ դա կազմակերպել է Լուկաշենկոյի ռեժիմը՝ հազարավոր ներգաղթյալների Մերձավոր Արևելքի երկրներից փողի դիմաց հասցնելով Մինսկ ապա փախստականների քողի տակ նրանց հասցրել ԵՄ երկրների հետ սահման՝ առաջարկելով հատել այն:

Լեհաստանը, ինչպես նաև Լիտվան և Լատվիան ստիպված են եղել արտակարգ դրություն հայտարարել սահմանի երկայնքով գտնվող տարածքներում և որոշել մշտական ​​պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին:

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին 5,5 մետր բարձրությամբ և 186 կիլոմետր երկարությամբ՝ շարժման սենսորներով և ցերեկային և գիշերային տեսողության տեսախցիկներով հագեցած արգելապատնեշ է կառուցել։ Սեպտեմբերին հայտարարվել է, որ լեհ-բելառուսական սահմանի Բուգ գետի վրա էլեկտրոնային հետագծման համակարգերով արգելապատնեշ կկառուցվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ