News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Այս պահին Տավուշում մեր հողերը հանձնում են թուրքերին: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Կիրանցում տեղի ունեցող դեպքերին։

«Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում: Թուրքերի պահանջով Հայաստանում կրթական համակարգն է փոխվում:

Թուրքերի պահանջով արգելափակվում է հայամետ գործիչների մուտքը Հայաստան:

Թուրքերի պահանջով հայ սպանած ադրբեջանցի հանցագործները ազատ են արձակվում:

Թուրքերի պահանջով Հայաստանի տարածքները ստանում են թուրքերեն անուններ ու հանձնվում թուրքերին:

Թուրքերի նոր` ավելի դաժան պահանջներն առջևում են, եթե թուրքերի կամակատարները մնացին ու մեզ շարունակեցին պառակտել մեր իսկ հարկերով:

Ժամանակն է մի կողմ դնել բոլոր ստերն ու միավորվել: Միություն և միասնականություն, որը կբերի փոփոխություն ու իրական հաջողություն»,-գրել է նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ