News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում կայացել է «Ղարաբաղի վերքերը» DVD-ի շնորհանդեսը: Այն բաղկացած է   բուլղարացի հայտնի լրագրող Ցվետանա Պասկալեւայի նկարահանած յոթ փաստագրական ֆիլմերից, որոնք թարգմանված են վեց լեզուներով:  Ֆիլմերն արտացոլում են Լեռնային Ղարաբաղի պատերազմի արհավիրքները, Գետաշենից հայերի արտաքսումը, զինվորների եւ քաղաքացիների վիրավորվելն ու զոհվելը:

Շնորհանդեսին մասնակցել են Հայաստանի նախագահ Սարժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատգամավորներ, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր:

Շնորհակալություն հայտնելով պահի ուրախությունն ու հպարտությունը կիսելու եկածներին` Ցվետանա Պասկալեւան ընդգծել է Ղարաբաղ կատարած առաջին այցի կարեւորությունն իր անձնական եւ ստեղծագործական կյանքում: Նա նշել է, որ չի կարողացել անտարբեր մնալ Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի հանդեպ: «Նրանք բոլորը` մեծից փոքր,  ինձ համար հերոսներ էին», - նշել է Պասկալեւան` հավելելով, որ այդ տարիներին տեսած արցունքներն ու վերքերն էլ հենց պայմանավորել են DVD-ի անվանումը`«Ղարաբաղի վերքերը»: «Տեսածը տակնուվրա արեց իմ ճակատագիրը, ստիպեց մնալ եւ արձանագրել դեպքերի ժամանակագրությունը: Եւ աստիճանաբար Հայաստանն ու Ղարաբաղն իմ հոգու լարը դարձան», - նշել է Ցվետանա Պասկալեւան: Նա նաեւ ասել է, որ նկարահանված փաստագրական ֆիլմերը կարեւոր են պատմության համար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար:

«Ղարաբաղի վերքերը» DVD-ի առաջին օրինակը եւ սեփականության վկայականը Ցվետանա Պասկալեւան հանձնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով, ինչպես նշել է  Պասկալեւան, «անցել է նույն այդ ճանապարհով եւ անմիջականորեն տեղյակ է հարցի էությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ