News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Չինաստանը տիեզերական եղանակի կանխատեսման համար հյուսիսային շրջաններում բարձր հաճախականության ռադիոլոկացիոն ցանց է ստեղծել, հայտնել է Xinhua-ն։ Դիտարկման առաջին արդյունքները հրապարակվել են մայիսի 20-ին Պեկինում բացված SuperDARN միջազգային սեմինարում։

Ռադարային ցանցը բաղկացած է Ցզիլին նահանգում, Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզում և Սինցզյան Ույղուրական Ինքնավար Մարզում տեղակայված վեց բարձր հաճախականության համահունչ ցրման ռադարներից: 

Ցանցը ամբողջությամբ կառուցվել է անցյալ տարվա հոկտեմբերին՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական գիտության ազգային կենտրոնի ղեկավարությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ