News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի:

Ի թիվս այլ անընդունելի չարեփոխումների՝ իշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։ Դա լրացուցիչ խոչընդոտ կստեղծի քաղաքական ճնշումների ենթարկվող մեր հայրենակիցներին անշահախնդիր իրավական օգնության կազմակերպման համար։

«Ամբողջությամբ կիսելով թե՛ գործադուլի նպատակը և թե՛ ընտրված միջոցը՝ մենք հայտարարում ենք, որ գործադուլին միանալու ենք մասնակիորեն։ Բացառություն են կազմելու քաղբանտարկյալների ու քաղաքական ճնշումների ենթարկվող այլ անձանց գործերը, որոնցով մենք չենք հրաժարվելու աշխատանքից»,-հայտնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:30-ին, Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում (Գյուլիքևխվյան 20) տեղի կունենան քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները։

Դատական նիստը դռնբաց է:

Տպել
Ամենաշատ