News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Բազում անգամ նշել էինք, որ այն, ինչ տեղի ունենում Հայաստանի սահմաններում, կարելի է կոչել ամեն ինչ, բայց ոչ սահմանազատում: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ իշխանություններն իրենց այդ խորհրդին հետևել են, սահմանազատումից առաջ սկսեցին տրագիկոմիկ մակդիրներ դնել՝ ժամանակավոր սահմանազազտում, պիլոտային սահմանազատում։

«Բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է,  այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն, սովետի «լավագույն» ավանդույթներից եկած ինչ-որ մի բան է:

Մենք սխալվել ենք։ Պարզվում է, երբ Հայաստանը կադաստրի վկայական է  տվել մեր հայրենակիցներին, իրենք սխալվել են: Բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցների։

Սխալվեիք՝ մի 100 մետր էլ Ադրբեջանից ավելի վերցնեիք, սխալվեիք սահմանազատումը Ջերմուկից սկսեիք։ Թե՞ վախենում էիք։ Դե վեր կացեք ու ասեք՝  վախենում ենք, այստեղ սխալ չկա։ Կամ էլ ընդունեք, որ մանր գողություն եք անում։

Ասում էին՝ սահմանազատումը պետք է լինի գենշտաբի 1974-79 թթ քարտեզներով, երեկ հերթական օրիգինալ  հայտարարությունն է  տարածվում, թե դարձավ 1969 թվական։ Իսկ ինչո՞ւ ոչ միջպետական արձանագրության հիման վրա կազմված 1988 թվականի քարտեզը։ Որովհետև էլի 1988 թվականն ի շահ Հայաստանի էր, Հայաստանը կարողացավ  հետ բերել Ադրբեջանի կողմից գողացված տարածքներ, բայց էլի վախենում եք դա ընդունել։

Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք՝ երեկ արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ