News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է:

Առատ տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները»,-ասված է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ