News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը դատական հայց է ներկայացրել համայնքներից մեկի կողմից 7-րդ դարի եկեղեցին Մայր Աթոռին որպես սեփականություն փոխանցելու որոշման վերաբերյալ, որպեսզի  պատմամշակութային արժեքը վերադարձվի ժողովրդին։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս այս մասին անդրադարձավ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը խնդրեց արձագանքել եկեղեցու կողմից բարձրաձայնված հարցին, թե Հայաստանը պետք է հինգ գյուղ ու Մատենադարան վերադարձնի եկեղեցուն ու փոխհատուցում տա։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը ավելի վաղ ուշագրավ հայտարարություններ էր արել՝ ասելով, թե՝ եթե պետությունն ուզում է, որ եկեղեցին հարկեր վճարի, ապա պետք է փոխհատուցի եկեղեցուն հասցրած վնասը։

«Ես հիշեցի, որ Հայ առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարց բարձրաձայնել էր, մտածեցի, որ ՀՀ-ի և այլ երկրների նկատմամբ վերաբերմունքը նույնանում է։ Եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի հայեցապահանջներ ներկայացրել ու ներկայացնում էր։ Չեմ զարմանա, որ այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև Հայաստանի նկատմամբ և դա բավականին խոսուն փաստ է։

Ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ ժամանակին ես առաջարկել եմ, որ Կառավարությունը և եկեղեցին համատեղ նախագիծ անեն, որովհետև այսօր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ կան, որոնք ուղղակի փլուզվում են։ Այդ թեման, չգիտես ինչու, հետաքրքիր չի եղել եկեղեցու համար, ենթադրում եմ նրա համար, որ ինչպես Կառավարության, այնպես էլ եկեղեցու կողմից արված ներդրումները պետք է լինեին թափանցիկ, իսկ դա գործնականորեն միշտ չէ, որ հնարավոր է լինում», - ասաց վարչապետը։

Ինչ վերաբերվում է եկեղեցու պահանջներին, նա դրանք լուրջ չհամարեց, ընդգծելով, որ այդ արտահայտությունները խոսում են մարդկանց մտքերի ընթացքի, բայց ոչ իրողությունների մասին։

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը վերջերս մի տարօրինակ փաստ է հայտնաբերել, որ 7-րդ դարի եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու ուղղորդմամբ եւ խնդրանքով համայնքներից մեկը ճանաչել է ապօրինի կառույց, եւ որպես ապօրինի կառույց փոխանցել է որպես սեփականություն թեմերից մեկին։ Դատական հայց է ներկայացվել եկեղեցին պետությանը եւ ժողովրդին հետ վերադարձնելու համար։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ