News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս Կիեւ կատարած այցից հետո ցանկանում է Ջո Բայդենին առաջարկել թույլ տալ Կիեւին ԱՄՆ զենքով հարվածել ՌԴ տարածքին։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։

Նրանց տվյալներով՝ այժմ ԱՄՆ վարչակազմի ներսում ակտիվ բանակռիվներ են ընթանում այդ արգելքը հանելու շուրջ, քանի որ ՌԴ ԶՈւ-ն հարձակումներ է իրականացնում Խարկովի մոտ։ Ինչպես նշել է թերթը, ռուս զինվորականներն ընտրել են այս ռազմավարությունը, քանի որ Ուկրաինայի ԶՈւ-ին թույլ չի տրվում ամերիկյան զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։ Այժմ Բլինքենը մտադիր է առաջարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հանել այդ սահմանափակումը, գրել է NYT-ը։

Թերթի տեղեկացմամբ՝ խոսքը միայն ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը հանելու մասին է, այն դեպքում, երբ արգելքը ռուսական նավթավերամշակման գործարանների եւ այլ ենթակառուցվածքի նկատմամբ պահպանվում է։ Նշվել է, որ առաջարկը դեռ վերջնականապես մշակված չէ, եւ առայժմ պարզ չէ, թե քանի պաշտոնյա է Բայդենի մերձավոր շրջապատում աջակցում դրան։ NYT-ը պնդել է, որ ԱՄՆ նախագահն ինքը սովորաբար զգուշություն է ցուցաբերում նման հարցերի լուծման ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղրիմը ենթարկվել է հրթիռային հարձակման. Astra հեռագրային ալիքի տվյալներով՝ ATACMS-ը հարվածել է Սակիի օդանավակայանին
Սակի շրջանի Նովոֆեդորովկա գյուղի Սակի ռազմական օդանավակայանը հարձակման է ենթարկվել, հաղորդում է...
Ռուսական զորքերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա. թիրախում էներգետիկ օբյեկտներն են
Բացի այդ, հավելել է Օլեշչուկը, ռուսական զորքերը «Իսկանդեր-Մ» համալիրից արձակված բալիստիկ հրթիռով...
Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը կորցրել է Ղրիմ վառելիքի մատակարարման կարևոր ալիքը
«Սլավյանին» լաստանավն ուղարկվել է Կավկազ նավահանգիստ՝ որպես իր տեսակի միակ նավ, քանի որ մայիսի...
Ուկրաինային զենքի մատակարարումները կավելանան եւս 2 միլիարդ դոլարով
Ըստ այդմ, «սխալ գնահատման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ օգնության բյուջեն աճել է մինչև 8,2 միլիարդ դոլար»...
ՌԴ դպրոցներից և գրադարաններից կպահանջվի տարածել Z-գրականություն և տեղադրել զինվորականների կիսանդրիներ
Ներկայացված են նաև «Հայրենիքի պաշտպանների» կողմից հրատարակված պատերազմի մասնակիցների պատմվածքների ժողովածուներ՝ «Կյանքը ընկերների համար» և «Չկա ավելի սուրբ կապ, քան ընկերակցությունը»...
ՌԴ Կենտրոնական բանկին առաջարկել են ռուսական փողերի վրա պատկերել ուկրաինական գրավված քաղաքները
Լանտրատովան կոչ է արել ռուսական ռազմական տեխնիկան պատկերել մեկ և երկու ռուբլի արժողությամբ մետաղադրամների վրա...
Ամենաշատ