News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները բակալավրի կրթական աստիճանով մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է դիմեն մանկավարժական որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համապատասխան կուրսում ուսումնառելու կամ շարունակելու ուսումնառությունը՝ այն ընդհատված լինելու դեպքում։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախընտրած բարձրագույն ուսումնական հաստատություն (ընդունող հանձնաժողովին) դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետն է 2024 թվականի մայիսի 23-ից մինչև հուլիսի 23-ը (աշխատանքային օրերին):

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

1) դիմում` ուղղված բուհի ռեկտորին.

2) միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի (առկայության դեպքում) պատճենները.

3) երկու լուսանկար (3x4 չափսի).

4) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ).

5) հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),

*ծանոթագրություն

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման պահանջների համաձայն՝ բարձրագույն կրթություն ստանալու համար ծրագրի շահառուի ուսման վարձն առաջին կիսամյակում կփոխհատուցվի պետության կողմից՝ այդ նպատակով բուհին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում: Հետագա կիսամյակների ուսման վարձի փոխհատուցումը պետության կողմից կդադարեցվի, եթե շահառուն չապահովի առնվազն 60% միջին որակական գնահատական (ՄՈԳ) կամ ընդհատի ուսումնառությունը։

Տպել
Ամենաշատ