News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՊՆ-ից: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ