News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


1976 թվականի քարտեզները նույն քարտեզներն են, ինչ-որ 1991 թվականի քարտեզները` խորհրդային միության վարչական սահմաններն են, որոնք Ալմա Աթայի հռչակագրով դարձան միջպետական սահմաններ: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասել է քարտեզագիր Ռուբեն Գալչյանը:

«Կիրանցը եւ Խեյրիմլին իրարից հեռու են եղել շուրջ 200 մետր, նրանց մեջտեղով անցնում է ճանապարհը, որ կամուրջը գետի վրայից անցնելով մտնում է հայկական տարածք, իսկ սահմանը Խորհրդային միությունը երկարացրել է Կիրանցի կողմից եւ կամուրջը ներառել Ադրբեջանի տարածք: Եթե մենք այս սահմաններով ենք գծում, մենք այս կամուրջը պետք է տանք Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը չասի, որ մեր բնակավայրը դուք մեզանից գրավել եք, մարդկանց էլ դուրս եք արել: Մենք կամուրջը հետ ենք տալիս, նոր ճանապարհ ենք կառուցում, որը հայտարարել են արդեն, որ կառուցումեն: Այդ հատվածը խոցելի է դառնում, եթե ադրբեջանական զինուժն է գալիս, սահմանապահը եթե գալիս է, խոցելի չէ, սահմանապահը ինքը զենք չունի, որ հարձակվի: Բայց դա ներքին խնդիրներ են, իսկ Ադրբեջանը իր խոստումը չի կատարում եւ իր ուզածն է անում»,-ասել է նա:

Քարտեզագիրը նշում է, որ 1990-ականերին, երբ պատերազմ էր սկսվել, ադրբեջանցիները գնդակոծում էին ճանապարհը եւ մարդիկ էին զոհվում:

«Մենք երկու ճանապարհ ունենք, կամ կամուրջը վերցնենք մեզ, համահավաասր ուրիշ վայրում հող տանք, ինչին Ադրբեջանը չի համաձայնի, կամ նոր ճանապարհ կառուցենք»,-ասում է Գալչյանը: 

Մանրամասները` տեսանյութում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ