News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Տավուշի ուժային կառույցների եւ մարզպետարանի ներկայացուցիչները եռանդով աշխատում են կիրանցեցիների վրա՝ համոզելով ստորագրել հանձնվելիք տների ու հողերի փոխհատուցման վերաբերյալ դիմումի ձեւաթղթերի տակ։ Երեկ հայտնվեց դիմում-ձեւաթուղթը, որով բնակիչները կառավարությանը խնդրում են գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել իրենց․

«Հաստատում եմ՝ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում եմ Հայաստանի նկատմամբ բոլոր գույքային եւ ոչ գույքային հնարավոր պահանջներից»։ Միաժամանակ այս դիմումով նրանք լիազորում են Տավուշի մարզպետի աշխատակազմին՝ դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ «գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար»։

Փոխհատուցման չափի ու հաշվարկների մասին դիմումի տեքստում բառ չկա, բանավոր խոստումներով մարդկանց համոզում են ստորագրել դիմումի տակ։ Ավելին, դիմումի ձեւաթղթում թեեւ հղում է արվում կառավարության մայիսի 20-ի N 723-ԱԳ որոշմանը, սակայն կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում՝ e-gov.am կայքում, նման որոշում երեկվա դրությամբ տեղադրված չէր։

Հիշեցնենք, որ խոսքը 54 անուն գույքի մասին է՝ 38 սեփականատերերով։ Այսինքն, մոտ 4 տասնյակ բնակիչ իր գույքն ու սեփականությունն է կորցնում: Երեկվա դրությամբ տեղեկացանք, որ փոխհատուցման առաջարկին համաձայնողների թիվը չի փոխվել՝ առայժմ 4 բնակիչ է համաձայնել, որոնցից երկուսը Կիրանցում այս պահին չեն ապրում, եկել, ստորագրել, գնացել են։

Երեկ կիրանցեցիներին տեղի ոստիկանապետը հրահանգել է դատարկել խանութները, դոմիկները։ Ոմանք փորձել են հրկիզել իրենց այգիներում տեղադրված հյուղակները, սակայն ոստիկանները կանխել են։ Աղավնոյի պատմությունը կրկնվում է՝ տներն անվնաս պետք է հանձնվեն թշնամուն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ