Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարման խորհուրդը ձայների ճնշող
մեծամասնությամբ նոյեմբերի 18-ի երեկոյան Իրանի մասին բանաձեւի է ընդունել, որում մտահոգություն է հայտնվում երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ: Դեմ են քվեարկել Կուբան եւ Էկվադորը: Ինդոնեզիան ձեռնպահ է մնացել, հայտնում է Reuters-ը:
Փաստաթղթում Իրանի նկատմամբ ինչ-որ հստակ պատժամիջոցներ չեն նշվում, ինչն արտացոլում է Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը, որոնք պնդում են շարունակել խաղաղ երկխոսությունը Թեհրանի հետ:
Հիշեցնենք, ավել վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել էր, որ բանաձեւը կշռադատված է, հիմնված է ճշտված փաստերի վրա, կասկածելի եւ շինծու գնահատականներ ու եզրահանգումներ չի պարունակում: Այն կոչ է անում Իրանին եւ ԱԷՄԳ-ին ուժեղացնել համատեղ աշխատանքը եւ ողջունում է որոշման բանակցային տարբերակը:
Նոյեմբերի 8-ին ԱԷՄԳ-ը Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ զեկույց էր հրապարակել, համաձայն որի` այդ երկիրը միջուկային զենք է մշակում: Հրապարակումից հետո Եվրոպան եւ ԱՄՆ-ն Իրանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու կոչ արեցին, իսկ Ռուսաստանը հանդես եկավ «վեցյակի» ձեւաչափով բանակցությունը շարունակելու օգտին (Ռուսաստաան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Չինաստան):
Նոյեմբերի 17-ին եւ 18-ին Վիեննայում կայացավ ԱԷՄԳ կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում Իրանի միջուկային խնդրի մասին զեկույցով հանդես եկավ տնօրեն Յուկիյա Ամանոն:




























