Իրանի մասնագետները թեստ են անցկացրել, որն ուղղված է միջուկային սարքավորում ստեղծելուն: Այս մասին, ըստ RBK-ի, ասված է հենց նոր հրապարակված ԱԷՄԳ-ի (МАГАТЭ) Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցում:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ ԱԷՄԳ-ի տեղեկատվությամբ, Իրանում, մասնավորապես, զբաղվել են համակարգչային մոդելավորմամբ, որի նպատակը կարող է լինել միայն միջուկային լիցքի ստեղծումը:
Զեկույցում նաեւ նշվում է, որ Իրանը մինչեւ 2003 թվականը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է իրականացրել եւ «նմանատիպ գործողություններ կարող են լինել նաեւ հիմա», գրում է BBC-ն:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իսրայելական հետախուզությունն օգնել է ԱԷՄԳ-ին նոր զեկույց պատրաստելու հարցում: Հիշատավում էին նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հեռուստահարցազրույցում հայտարարել էր, թե Իսրայելն ավելի շատ է հակվում իրանական խնդրի ռազմական լուծմանը` դրա կարգավորման դիվանագիտական տարբերակը համարելով քիչ հավանական:
Դրանից առաջ Իսրայելի վարչապետ բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը փորձում են կառավարության աջակցությունն ստանալ` Իրանին ռազմական հարված հասցնելու հարցում: Ի պատասխան, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Իսրայելի դեմ պատերազմին




























