Հռոմի Լևոն XIV պապը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և Կիևին ու Մոսկվային կոչ արել համագործակցել՝ ապահովելու համար, որ սննդամթերքի և մարդասիրական օգնությունը հասցվի Խերսոնի մարզի Օլեշկի քաղաք։
Ինչպես հայտնել են Վատիկանից, Հովվապետը հույս է հայտնել, որ կողմերի փոխգործակցությունը հնարավորություն կտա բնակիչներին սննդամթերք և դեղորայք հասցնել, ինչպես նաև ապահովել խաղաղ բնակչության կամավոր և անվտանգ տարհանումը։
Ուրբաթ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կոչ անելով նրան ապահովել կրակի դադարեցում, որն անհրաժեշտ է քաղաք օգնություն հասցնելու համար։





























