News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Էփրիքոթ Կապիտալ (Apricot Capital) ներդրումային ընկերությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ստորագրեցին գործընկերության համաձայնագիր, որի հիման վրա կիրականացվեն մի շարք համագործակցային նախաձեռնություններ, այդ թվում՝ կրթաթոշակի ծրագիր և վարպետության դասեր։

«Այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանի կրթական համակարգի, ապագա մասնագետների պատրաստման մեջ ներդրում ունենալու մեր հանձնառությունը», - ասել է Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը: «Կրթությունը մեր ԿՍՊ ռազմավարության հիմնական բաղադրիչներից է. մեր թիմի անդամները դասախոսում են տարբեր բուհերում, ստեղծել ենք լայն հանրության համար ներդրումների վերաբերյալ կրթական բովանդակություն տրամադրող Էփրիքոթ Ակադեմիա նախաձեռնությունը, ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի առաջատար բուհերի հետ: Ֆրանսիական համալսարանի հետ այս նոր համագործակցությունը մեր այս ջանքերի տրամաբանական շարունակությունն է, և շատ ուրախ ենք համագործակցել այս հեղինակավոր միջպետական բուհի հետ»:

Համաձայնագրի հիման վրա կյանքի կկոչվի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին աջակցող «Էփրիքոթ գերազանցության կրթաթոշակ» ծրագիրը, ընկերության առաջատար փորձագետները վարպետության դասեր և սեմինարներ կանցկացնեն ուսնաողների համար, իսկ վերջիններիս հնարավորություն կունենան ուսումնական պրակտիկա անցնել Էփրիքոթ Կապիտալում՝ գործնական փորձ ձեռք բերելով և աշխատելով ներդրումային ոլորտում փորձառու մասնագետների կողքին:

«ՀՖՀՀ-ն վստահ է, որ ձեռնարկությունների  հետ համագործակցությունը հարստացնում  է ուսանողների փորձառությունը: Apricot Capital-ի հետ համագործակցությունն այս առումով ընձեռում է ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ ցանցային հնարավորություններ: Ուսանողները ներգրավվում են մասնագիտական միջավայրում՝ առնչվելով ֆինանսական հատվածի փորձագետների հետ, և  յուրացնում ոլորտի միտումներն ու մեթոդները: Այս անմիջական ներգրավվածությունը ընդլայնում է նրանց մտահորիզոնը, զարգացնում  նրանց գործնական հմտությունները և նախապատրաստում նրանց մասնագիտական աշխարհին՝ բացահայտելով նրանց համար իրական գործարար ոլորտը», - նշել է ՀՖՀՀ Ռեկտոր տիկին Սալվա Նակուզին:

Կողմերը վերահաստատեցին իրենց համոզմունքն առ այն, որ մասնավոր հատվածի և կրթական հաստատությունների միջև համագործակցությունը կարևոր է բարձր որակավորում ունեցող և նորարար երիտասարդ մասնագետների ձևավորման գործում, որին էլ իր հետրթին կնպաստի Հայաստանի ապագա աճին և հաջողությանը:

1-4.jpg (49 KB)

3.jpg (28 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սոխը ի՞նչ արժի օրինակ, իսկ սխտորը տեղակա՞ն է. Փաշինյանը գյուղմթերքի վաճառողների հետ է զրուցել
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 784 մլն դրամ...
Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը.Փաշինյանը Այգեշատում է
Աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը հատկացվել է…
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադեւոս Ավետիսյան
Հարկահավաքման ցածր կատարողականի հետևանքով արձանագրվում են պետական բյուջեի ծախսերի էական թերակատարումներ…
«1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. Այսպիսի բան չպետք է լինի». Փաշինյան (վիդեո)
Հիմա էս գազամուղը ձեզ համա՞ր են կառուցում…
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է...
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. ԱՍՀՆ
Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր...
Ամենաշատ