News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Պապուա-Նոր Գվինեայում ավելի քան 300 մարդ եւ 1 10 տուն մնացել է հզոր սողանքի տակ, հողին է հավասարվել մի ամբողջ գյուղ Պապուա-Նոր Գվինեայի հյուսիսում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին։

Հարյուրավոր մարդիկ զոհվել են  սողանքի հետեւանքով, որը տեղի է ունեցել Էնգա նահանգի Կաոկալամ գյուղում (մայրաքաղաք Պորտ Մորսբիից 600 կիլոմետր հյուսիս-արեւմուտք)։

Սողանքն իր տակ է առել ավելի քան 300 մարդ եւ 1 182 տուն, տեղեկացրել է Papua New Guinea Post Courier թերթը՝ հղում կատարելով երկրի խորհրդարանի անդամ Աիմոս Ակեմի հայտարարությանը։

Ավստրալական հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան շաբաթ օրը տեղեկացրել է, որ չորս դի հանվել է հողի տակից այն բանից հետո, երբ փրկարարները ժամանել են սակավ բնակեցված շրջան, որտեղ զոհերի թիվը, ինչպես սպասվում է, կարող է ավելանալ։

Սողանքը փակել է մայրուղու ճանապարհը, ուստի շրջան հասնելու միակ միջոցը ուղղաթիռներն են, տեղեկացրել է հեռուստաընկերությունը։

Վարչապետ Ջեյմս Մարապեն հայտնել է, որ տարերային աղետի հետեւանքների վերացման համար պատասխանատու պաշտոնյաները, պաշտպանության ուժերի ներկայացուցիչները եւ շինարարության ու ավտոճանապարհների նախարարությունն օգնում են օգնության տրամադրման եւ վերականգնման աշխատանքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ