News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


Ես երեկ լսեցի մեր տիկին-պարոն վարչապետի հերթական ուղերձը մեր ժողովրդին և եկա այն եզրակացության, որ ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այդքան վտանգված է մեր հայրենիքը: Այդ մասին տեսաուղերձում  ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի երեկվա ուղերձին:

«Նա փորձում էր իր ելույթում պարտությունը մեզ բոլորիս ներկայացնել որպես հաղթանակ: Պատմության մեջ չի եղել դեպք, որ ստորագրած թուղթը փրկի հայրենիք կամ ապահովի խաղաղություն, ագրեսիային կարող է կանգնեցնել միայն ուժը: Մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, մենք պետք է ունենանք ուժեղ անվտանգության համակարգ և մեր դեպքում մենք պետք է ունենանք ստրատեգիական կամ ռազմավարական բարեկամ՝ ի դեմս Ռուսաստանի: Դա է մեր խաղաղության երաշխիքը»,- ասում է Արշակ Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ