News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Երեւանի Խանջյան փողոցում վիճաբանություն սկսվեց կարմիրբերետավորների եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջեւ:

Կարմիրբերետավորներից մեկը բորբոքված եւ գոռալով դիմելով պատգամավորին, ասաց. «Մյուս անգամ իմ հետ «արա»-ով չխոսաս, լսո՞ւմ ես»: Դրանից հետո նա փորձում էր քաշքշել Գառնիկ Դանիելյանին: Մյուս ոստիկանները բաժանեցին նրան:

Պատգամավորն ասաց. «Էդ ո՞նց ա խոսում ինձ հետ: Ագրեսիվ չխոսաս ինձ հետ»:

Մեկ այլ կարմիրբերետավոր դիմելով նրան ասաց. «Ես որ չափից դուրս եկա, քո հետ շատ վատ բաներ կլնի: Չափից դուրս չգաս: Եթե դուք ձեզ վատ պահեք, այո, ձեզ հետ վատ բան կլինի: Վատ կպահես, կտեսնաս»:

Այստեղ է նաեւ պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը.

Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Խին Երևանցի փողոցները։

Արդեն կան տասնյակ բերման ենթարկվածներ:

Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց պետք է մնան միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհները։ «Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ Բոլոր տեղերում։ Ես  ժամը 08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մինչ այդ իմ անելիքը կատարա:

Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև նրանք աշխատանք չունեն, վաղուց ազատված են էդ գործից, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար։ Ե՛վ  բարոյապես, և՛ իրավապես ամբողջությամբ ինքնազրկել են իրենց՝ լինելու այն պաաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Իրենց բառերն եմ ասում․ դուք վարձել եք իրենց, ժողովո՛ւրդ, և այդ վարձի գինն իրենք պետք է վճարեն»,- հայտարարել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ