Քիչ առաջ կարմիրբերետավորները Հանրապետության հրապարակից, ՀՅԴ գրասենյակի մոտից քաշքշելով եւ հարվածելով բերման ենթարկեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, ով իր մեքենայով փակել են փողոցը: Այստեղ էր նաեւ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: 

Բացի այդ, համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հարվածում պատգամավոր Աշոտ Սիմոնյանին՝ փորձելով բերման ենթարկել նրան։ 

Ոստիկանությունից էլ հայտնել են, որ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բերման ենթարկելու փորձի դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ 

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը: Ժամը 9.30-ի դրությամբ բերման է ենթարկվել 137 մարդ: