News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի հետախուզությունն իր ուսումնասիրությունը նվիրել է Ռուսաստանում վերջերս լույս տեսած «Պոլիտռուկ» ամսագրին, որը կոչված է օգնելու ռուս զինվորների դաստիարակությանը։ Այս մասին նշվել է Բրիտանիայի ՊՆ մայիսի 27-ի հրապարակման մեջ։

Պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գորեմիկինի (որը գլխավորում է Զինված ուժերի գլխավոր քաղաքական վարչությունը) ներածական հոդվածում հստակ նշված է, որ նոր ամսագիրը զգալի չափով հենվում է խորհրդային ժամանակների ռազմական պարբերականների ժառանգության վրա՝ ուղղված զինծառայողների քաղաքական դաստիարակությանը։

Գորեմիկինը մեջբերում է Ստալինին՝ խոսելով «զինվորների քաղաքական կրթության կարեւորության» մասին, որոնք պետք է մահացու ատեն թշնամուն»։

«Ամսագիրն ընդգծում է, որ թշնամին Ուկրաինայում այսօր նույնն է, ինչ եւ թշնամին, որի հետ կռվում էր Խորհրդային Միությունը, այն է՝ նացիստները։ Ուկրաինայի քարտեզը, որը հրապարակվել է ամսագրում, օգտագործվում է այն փաստարկները պաշտպանելու համար, որոնք կասկածի տակ են դնում ուկրաինական պետականության իրողությունը, հետեւաբար՝ արդարացնում են ներխուժումը»,- նշվել է հրապարակման մեջ։

Բրիտանական հետախուզությունը նշել է, որ այդ ամսագիրը արտացոլում է  պատմության քաղաքականացված օգտագործումը, որը ռուսական կրթական քաղաքականության նկատելի գիծ է դարձել վերջին տարիներին, հատկապես Ուկրաինա ներխուժումից հետո, եւ շարունակում է սերմանել ուժային նարատիվներ, որոնք Ռուսաստանն օգտագործում է իր զինծառայողների եւ ընդհանրապես բնակչության վրա ազդելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային հաուբիցների տեխնիկական ծառայությունների վաճառքի հնարավորությունը
DW-ն հայտնում է, որ համապատասխան M777 հաուբիցների սպասարկման ծառայությունների գնման հայտը ստացվել է Ուկրաինայի կառավարությունից...
Պուտինը և Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական ճգնաժամը․ Ուշակով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական ճգնաժամը․․․
Կրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը
Զրույցը տևել է մոտ երեք ժամ․․․
Ռուսաստանը հարձակվել է կայանի վրա, որով ԱՄՆ-ից և Ադրբեջանից գազ է մատակարարվում Ուկրաինա
Օգոստոսի 6-ի գիշերը Ռուսաստանը թիրախավորված հարձակում է իրականացրել գազային ենթակառուցվածքի օբյեկտի․․․
Պուտինն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին․․․
Զապորոժիեի հանգստի կենտրոնի վրա ռուսական օդուժի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
Ուկրաինայում պատերազմի շուրջ բանակցությունների համար Մոսկվա ժամանելուց անմիջապես առաջ, ռուսական բանակը ավիառումբերով հարվածներ է հասցրել Զապորոժիեի շրջանին․․․
Ամենաշատ