News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Ինքն է ազդեցության գործակալ, մեր մեջ չկա ազդեցության գործակալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Անդրադառնալով Փաշինյանի կողմից Պապ թագավորին հիշատակելուն և այն հայտարարությանը, թե այլևս Պապ թագավորը չի սպանվելու, Սրբազանն ասաց․ «Թող իրեն Պապ թագավորի հետ չնույնացնի, Պապ թագավորի օրոք Արցախը որտե՞ղ էր, Հայաստանում էր, ինքն ի՞նչ կապ ունի Պապ թագավորի հետ։ Նա Պապ թագավորի ոտնահետքի չափ էլ չկա, թեև նա այն առաքինության կերպարը չի, բայց նա նույնիսկ Պապ թագավորին հավասար չէ։ Նա մինչև 4-ից մինչև 21-րդ դար ուրիշ հերոսի անուն չգիտի»։

Անդրադառնալով եկեղեցուն հարկելու մասին իշխանության հայտարարություններին, Միքայել Սրբազանն ասաց․ «Սարսափելի է։ Էնքան են հարկել մեզ մոնղոլներն էլ են հարկել, պարսիկներն էլ, թուրքերն էլ, Սովետական միությունը, բոլորն էլ հարկել են․ մենք հարկվելուց վախենո՞ւմ ենք։ Իրենց ճղճիմ էությունն ու ողորմելիությունն են ցույց տալիս»։

Նա նշեց, որ ինչ օրենքով նախատեսված է, եկեղեցին վճարում է․ «Մենք ազատված ենք այն հարկերից, որոնցից բոլոր կրոնական կազմակերպություններն ազատված են։ Մենք որևիցե արտոնություն չունենք այդ իմաստով։ Միայն գույքահարկի իմաստով որոշ արտոնություններ ունենք, որովհետև պատմական հուշարձան եկեղեցիներից հարկ չի գանձվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ