News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը պատշաճ կերպով չդիմեց միջազգային հանրությանը:  Ընդհակառակը, ասում էր՝ ամեն ինչ լավ է, և մենք հաղթելու ենք։ Մակրոնին և ֆրանսիացի մյուս քաղաքական գործիչներին մենք հակառակն էինք ասում, բայց երբ Մակրոնը կապ հաստատեց Փաշինյանի հետ, սա պնդեց, թե ամեն ինչ լավ է, և անհանգստանալու կարիք չկա։

«Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում սրա մասին հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Աշխատում էինք նրա շուրջ, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, սակայն Հայաստանի իշխանությունները նույն կոչը չարեցին։ Ընդհակառակը, ապատեղեկատվություն էին տարածում»,- ասում է ՀՅԴ Բյուրոյի անդամը։

Նա համոզմունք է հայտնել, որ ռազմական գործողությունները հնարավոր էր դադարեցնել և թույլ չտալ, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հաղթանակ արձանագրի։

«10-20 օր անց պատերազմը հնարավոր էր դադարեցնել։ Պատերազմի ընթացքում հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ երեք անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն Ադրբեջանն ամեն անգամ խախտում էր պայմանավորվածությունը։

Դրանից հետո Փաշինյանը պետք է մեկներ Եվրոպա ու պատերազմը դադարեցնելու վճռական կոչով հանդես գար, մենք էլ իրեն կօգնեինք։ Եթե ​​նա ավելի ակտիվ ու օբյեկտիվ լիներ ու խոսեր Արցախի և Հայաստանի գլխին կախված սպառնալիքների, Թուրքիայի կողմից 2000 ջիհադիստների ներգրավման մասին, դա ազդեցություն կգերծեր»,- ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը:

Նա հիշեցրել է՝ ՌԴ նախագահ Պուտինն ասում էր, որ ավելի վաղ առաջարկել է դադարեցնել պատերազմը, Հայաստանի իշխանություններն էլ այդ տեղեկությունը չեն հերքել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ