News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Պետական արարողակարգի մեր գործընկերների փոխանցմամբ՝ տվյալ պահին իրականացվել են ճշգրտումներ, որովհետև ի սկզբանե հրավիրյալների ցանկում չի եղել, ինչից հետո հարցը լուծվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Վարչապետը այսօր ձեզ հետ ճեպազրույցում արձագանքել է, ես ավելացնելու բան չունեմ։ Կա պետական արարողակարգ, որում կան պահանջներ, որոնք պետք է պահպանվեն, խոսքը վերաբերում է նաև հրավիրվածներին»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք ինքը համաչափ է գնահատում Կաթողիկոսի նկատմամբ ոստիկանների գործողությունները, փոխնախարարն ասաց․ «Ավելացնելու ոչինչ չունեմ։ Ցանկացած դեպք, այդ թվում՝ այս դեպքը գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության մոնիտորինգի ուշադրության կենտրոնում։ Եթե գործընկերները փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, վստահեցնում եմ, որ դա կլինի»։

Ճշտող հարցին՝ ստացվում է, որ ոստիկանները գործել են պետական արարողակարգի՞ հրահանգով, Արփինե Սարգսյանն ասաց․ «Պետական արարողակարգի շրջանակներում ոստիկանությունն ունի գործառույթներ, որոնք ենթադրում են աջակցում պետական արարողակարգի իրականացմանը։ Այս պայմաններում գործել են ըստ արարողակարգի ընդհանուր պահանջների»։

Հիշեցնենք, որ Սարդարապատի հուշահամալիր մայիսի 28-ին Վերափառի և հոգևոր դասի մուտքը մեծաթիվ ոստիկանական ուժեր խոչնդոտել էին, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` Վերափառին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ