News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Կանադան հայտարարել է շուրջ 13,8 միլիարդ կանադական դոլարի (10,1 միլիարդ ԱՄՆ դոլար) պաշտպանական պայմանագրերի կնքման մասին, ըստ որի՝ մատակարավելիք 70 ուսումնական ինքնաթիռներն ու 1500 բեռնատարները կփոխարինեն բանակի օգտագործվող հնացած տեխնիկական պարկը:  

Ըստ Reuters գործակալության՝ CAE-ի և KF Aerospace-ի գործընկեր SkyAlyne Canada ընկերությունը 25 տարով պայմանագիր է կնքել 11,2 միլիարդ կանադական դոլար արժողությամբ օդանավերի մատակարաման համար, որոնք նախատեսվում է օգտագործել 2029 թվականի գարնանից սկսած ուսուցման համար:

«Այս հստակ ներդրումները մեր օպերատիվ կարիքները բավարարելու նպատակով կուժեղացնեն բավարար թվով որակավորված օդանավի անձնակազմ պատրաստելու մեր կարողությունը», - ասված է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Կանադան միաժամանակ հայտարարել է մինչև 2,58 միլիարդ կանադական դոլարի ներդրում՝ բանակի համար լոգիստիկ մեքենաների նոր տեխնիկական պարկի ձեռքբերման և պահպանման համար: Լոգիստիկ տրանսպորտային միջոցների պայմանագրերը, որոնք կնքել են General Dynamics Land Systems-ի և Marshall Canada-ի միջև համատեղ ձեռնարկությունը, զինվորականներին կտրամադրեն ավելի քան 1000 թեթև բեռնատար և մոտ 500 ծանր բեռնատար մեքենա, ինչպես նաև հարակից սարքավորումներ:

Կանադան, ԱՄՆ ճնշման տակ պաշտպանական ծախսերն ավելացնելու նպատակով ապրիլին միլիարդավոր դոլարներ է ավելացրել բանակի կարիքների համար՝ հայտարարելով, որ մինչև 2030 թվականը ռազմական ծախսերն ավելի մոտ կլինեն ՆԱՏՕ-ի ցուցանիշներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ