News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այլևս երբեք չի մեկնի Բելառուս: Այս մասին ն հայտարարեց այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ունեցած ելույթում:

Խոսելով Հայաստանի և ՀԱՊԿ բարդ հարաբերությունների մասին՝ վարչապետը հիշեցրել է Բելառուսի նախագահի հայտնի սկանդալային հայտարարությունը. «ՀԱՊԿ երկրների ղեկավարներից մեկն ասում է, որ մասնակցել է պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Իսկ դրանից հետո ես գնալու եմ Բելառուսի ղեկավարի հետ ՀԱՊԿ-ի ֆորմատով ինչ-որ բան քննարկելու»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ թույլատրելով շփումները ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի ներսում։

«Ես հայտարարում եմ, որ այսուհետ այլևս Բելառուս չեմ մեկնի։ Քանի դեռ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում է։ Իսկ ընդհանրապես, հայտարարում եմ, որ այսուհետ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի գնալու։ Ընդհանրապես»,- խոստացավ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությանը, ապա տեսականորեն Փաշինյանը ոչինչ չի բացառում. Օրինակ, եթե Բելառուսն ինքը դուրս գա ՀԱՊԿ-ից, կամ Բելառուսի նախագահը գտնի հայաստանցիների համար ներողության ու բացատրության խոսքեր, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի ժողովրդի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ