News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Մեզ վրա փորձում են ծախել մի բան, որը վաղուց մերն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ ան դրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանի հայտարարությունը, թե վերջին սահմանազատման գործարքում երկու կողմերն էլ գնացին փոխզիջման, որտեղ Ադրբեջանն ստացավ 4 գյուղեր, մյուս կողմից Ադրբեջանը համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի՝ Ալմաթիի հռչակագիրը:

«Խոսքն այն մասին է, որ իբր թե այս 4 գյուղը վերադարձնելու արդյունքում Ադրբեջանը համաձայնել է, որ սահմանազատումը պետք է կատարվի 1991-ին գոյություն ունեցող սահմաններով: Չգիտես ինչու, մոռանում են ասել, որ ընդհանրապես, Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին, որի մասին ամբողջ աշխարհը խոսում էր, իսկ հետո բռնի ուժով Ադրբեջանը գրավեց եւ հայաթափեց Ղարաբաղը, դա կատարվել է հենց այն սկզբունքի հիման վրա, որ այս երկրների միջեւ սահմանները գծված են ըստ 1991-ի իրավիճակի:  Այսինքն քանի՞ անգամ մեզ վրա կարելի է ծախել 1991 թիվը:

Երբ Կապան-Գորիս ճանապարհը գրավում էին, էլի խոսում էին 91 թվականի սահմանի մասին: Այսինքն Ադրբեջանի բոլոր տարածքային նվաճումները, ներխոըւժումները հիմնված են նրա վրա, որ Ադրբեջանը որպես հիմք դրել է 1991 թվականի սահմանը: Հիմա դա մեզ վրա որպես զիջում են ծախո՞ւմ: Դա ծիծաղելի է:

Առավել ծիծաղելի է, որովհետեւ այն արձանագրության մեջ, որի մասին, ըստ էության, խոսում է Օ'Բրայանը, հենց այդ դրույթից հետո փակագծերում գրված է՝ եթե կողմերը այլ սկզբունք չեն դնում սահմանազատման գործընթացի հետեւում: Դա բացում է շատ լուրջ «լազեյկաներ» Ադրբեջանի համար, որ իրենք ուժային ճնշում կամ սպառնալիք գործադրելով բերեն Հայաստանին ինչ-որ համաձայնությունների, որը կներկայացվի կամավոր համաձայնություն: Հետեւաբար, 1991-ի սահմանների հետ կապված իբր զիջումը Ադրբեջանի կողմից կվերանա»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Նա նկատեց, որ Ալմաթիի հռչակագրով սահմանները բոլորին հայտնի են, կարելի էր 2-3 ամսում ավարտել դելիմիտացիան, եւ դրա հիման վրա կնքել խաղաղություն, իսկ դեմարկացիան արդեն ավելի մանրամասն աշխատանք է:

«Դա չի արվում եւ մեզնից կորզում են միակողմանի զիջումներ, որոնք այնուամենայնիվ, չեն բերում խաղաղության կնքման: Օ’Բրայանն ինքն էլ է ընդունում, որ Ադրբեջանն իր առեւտուրը դեռ չի ավարտել:

Նիկոլ Փաշինյանըւ չունի խաղաղության ռազմավարություն: Դա այն է, երբ դու ծանր, լավ, թե վատ,  ինչ-որ զիջումների հավաքածու ես դնում սեղանին, ասում ես՝ մենք այս զիջումները կատարում ենք, դրանից հետո արդեն դուք ստորագրում եք խաղաղություն: Փաշինյանը չի կարողում այդ բանն անել, անգամ շնորհքով կապիտուլյացիա չի կարողանում ստորագրել: Անգամ այդ հարցում է ապաշնորհ: Չի կարողանում ասել՝ ահա, սա է  մեր զիջելիքը, դրանից հետո ունենում ենք խաղաղություն: նա ասում է՝ մենք պետք է սա զիջենք, որ մեզ չմորթեն, պատերազմ չսկսեն, բայց միաժամանակ ասում է՝ եթե սա անենք, ես չեմ կարող երաշխավորել, որ կլինի խաղաղություն, որովհետեւ մեկ շաբաթ հետո կարող է սկսվի պատերազմ»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի նախագահը հետաքրքրվել է՝ ինչպես են պաշտպանվում բռնահանված արցախցիների իրավունքները
Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում...
«Le Figaro». Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հազարամյա մշակութային և պատմական ժառանգությունը
Այս լկտի և կործանարար քաղաքականությունը նպատակ ունի ջնջել Լեռնային Ղարաբաղի հայերի...
Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները. Անդրանիկ Թեւանյան
Նախկինում էլ էր Միշելը «լավ հանդիպումներ» ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ…
Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը
Ըստ ուղեցույցի՝ այս բաղադրիչի շրջանակում առցանց դիմում կարող են ներկայացնել…
Միրզոյանը շեշտել է ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ
«Մարդասիրական գործողությունների» բաղադրիչը՝ որպես Կայուն զարգացման...
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակված են բնակելի տների կառուցման նախագծեր
Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։ Հետագայում նոր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ